Մարզային

Գեղարքունիքում մարդահամարի առաջին օրը հաշվառվել է 17 000 հոգի

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում մարդահամարի առաջին օրը հաշվառվել է 17 000 հոգի

ԳԱՎԱՌ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 12-ի առավոտյան 2011 թ. մարդահամարը Գեղարքունիքի մարզում մեկնարկեց մարդահամարային 930 տեղամասերում: Ինչպես «Արմենպրես»-ի' Գեղարքունիքի թղթակցին տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզի գործակալության պետ Հակոբ Բադալյանը, մարդահամարի առաջին օրը 930 հաշվարարների կողմից հաշվառվել է 17000 հոգի:

Լուրջ միջադեպեր չեն գրանցվել, բացառությամբ Գավառ քաղաքում տեղի ունեցած մի դեպքի, երբ միայնակ տարեցը հրաժարվել է դուռը բացել հաշվարարների առջեւ: Մնացած դեպքերում մարդահամարն ընթացել է բնականոն հունով: Գեղարքունիքի մարզում ձեւավորոված է 173 հրահանգչական եւ 15 մարդահամարային տեղամաս: 173 հրահանգիչները հսկում են 930 հաշվարարների գործողությունները: Բացի այդ, տեղերում գործուղվել եւ մեթոդական խորհուրդներ են իրականացնում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզի գործակալության աշխատակիցները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում