ԱՄՆ կառավարությունը հայտարարել է 2012 թվականի Մասկի ծրագրի մեկնարկի մասին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կառավարությունը հայտարարել է 2012 թվականի Էդմոնդ Ս. Մասկի անվան կրթաթոշակների (Մասկի) ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի մասնակցության հայցադիմումների ընդունման վերջնաժամկետը 2011 թվականի նոյեմբերի 2-ն է: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհրդի (IREX) գրասենյակների կողմից:

Չնայած անցած տարիներին ծրագրին մասնակցելու ցանկություն են հայտնել ինչպես Երեւանի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի, հիմնականում' Շիրակի եւ Լոռու ներկայացուցիչները, այնուամենայնիվ, մարզերի դիմորդներն այնքան էլ շատ չեն, ինչը հիմնականում տեղեկացված չլինելու արդյունք է: Այդ բացի լրացնելու նպատակով' IREX-ի ներկայացուցիչներն այցելում են մարզեր: Այսօր Գյումրիում լրագրողներին ծրագիրը ներկայացրեց IREX-ի ներկայացուցիչ Ժաննա Խաչատրյանը:

Նշենք, որ ծրագիրն առաջարկում է Միացյալ Նահանգներում կրթություն' բիզնեսի կառավարում, տնտեսագիտություն, շրջակա միջավայրի կառավարում, միջազգային հարաբերություններ, լրագրություն եւ հանրային հաղորդակցություն, իրավագիտություն, գրադարանավարություն եւ տեղեկատվություն, հանրային/պետական կառավարում, հանրային առողջապահություն եւ հարային/պետական քաղաքականություն ոլորտներում:

«Պարտադիր պայման է բարձրագույն կրթությունը եւ անգլերենի իմացությունը,իսկ ինչ մնում է ծրագրից հետո Հայաստան վերադառնալու երաշխիքներին, ապա ասեմ, որ ուսանողին տրամադրվում է J-1 տիպի վիզա, որի ժամկետը լրանալուց հետո, վերջինս պետք է վերադառնա հայրենիք: Ի դեպ, կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորվում է, դրա մեջ մտնում է ճանապարհածախսը, բժշկական ապահովագրությունը, համալսարանի ուսման վարձը, դրամական միջոցներ անհրաժեշտ գրականության ձեռքբերման համար եւ այլն, նաեւ' աջակցություն J-1 վիզա ստանալու համար»,-նշեց Ժաննա Խաչատրյանը:

Դիմորդների թիվը պարզ կդառնա ավելի ուշ, իսկ Հայաստանից ծրագրին մասնակցելու իրավունք կստանան միայն 6-ը:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում