«Դինո գոլդ մայնինգ քամփնի» -ի նախկին աշխատակիցները սպասում են դատարանի վճռին
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հունվարին աշխատանքից ազատված «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան եւ նրա կինը՝ ընկերության նախկին աշխատակից Ֆարիդա Ֆալլետտան, աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջով դիմել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանն «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցին ասաց, որ այդ մասին ձեռնարկությունը պաշտոնապես տեղեկացվել է, դրանով զբաղվում են իրենց իրավաբանները, եւ առայժմ որեւէ նորություն չկա:
Ընկերության նախկին աշխատակիցները' Ֆարիդա ֆալլետտան 2011թ. հունվար-հունիս ամիսների համար դատական կարգով պահանջում է 18 000 կանադական դոլար (առանց հարկերի եւ այլ պարտադիր վճարների), իսկ ամուսինը' Ռոբերտ Ֆալլետտան' 52 մլն ՀՀ դրամ: