Մարզային

Նոր գյուղատնտեսական ծրագրեր` Սյունիքում

1 րոպեի ընթերցում

Նոր գյուղատնտեսական ծրագրեր` Սյունիքում

ԿԱՊԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախապես ուսումնասիրելով Կապանի տարածաշրջանի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները' «Վորլ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Կապանի տարածքային զարգացման գրասենյակը եկող տարի նախատեսել է իրականացնել գյուղատնտեսական երեք ծրագիր: Մասնավորապես' հիմնել ջերմոցային տնտեսություն եւ մրգերի ու հատապտուղների հավաքման կետ, իրականացնել կովերի արհեստական սերմնավորման ծրագիր: Կազմակերպության Կապանի գրասենյակից «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցին տեղեկացրեցին, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցներն արդեն առկա են: Առաջին երկու ծրագրերի համար մոտավոր հաշվարկներով կտրամադրվի 16 մլն 600 հազ. դրամ, իսկ երրորդ ծրագրի համար նախատեսված է ծախսել 4 մլն 500 հազ. դրամ գումար: Ծրագրերի իրականացման համար համայնքները կընտրվեն մրցութային կարգով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում