Մարզային

«Դեբեդի հովտի ամառային գույները»` Վանաձորում

1 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի կերպարվեստի թանգարանում այսօր կայացավ «Դեբեդի հովտի ամառային գույները» նկարչական ցուցահանդեսի բացումը: «Լոռվա ձոր» հայրենակցական միության, «Փյունիկ» հիմնադրամի նախաձեռնությամբ, 32 նկարիչներ հյուրընկալվեցին Դեբեդ գետի հովտում: Տավուշի մարզից հասնելով մինչեւ Վանաձոր, նրանք 150-ից ավելի աշխատանքներ են վրձնել:

Փառատոնին մասնակցած 25 նկարիչների 60-ից ավելի աշխատանքները (բոլոր նկարները ցուցադրելու համար կերպարվեստի թանգարանն անհրաժեշ պայմանները չունի) հանձնվեցին վանաձորցիների դատին: Ցուցահանդեսի բացման առթիվ Վանաձոր ժամանած հյուրերին, այդ թվում' նաեւ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանին, միացան նաեւ Լոռու մարզպետն ու Վանաձորի քաղաքապետը: Կերպարվեստի թանգարանի տնօրեն, նկարիչ Փափագ Ալոյանը ողջունեց բոլորին, նշեց, որ փառատոնի մասնակից նկարիչները նվիրումով են արարել, եւ այս յուրօրինակ ցուցահանդեսը, նախեւառաջ, հետաքրքրական պետք է լինի ուսանողների եւ երիտասարդների համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում