Շնորհակալագրեր եւ պատվոգրեր են շնորհվել Շիրակի մարզի վաստակաշատ մանկավարժներին
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ, Ուսուցչի տոնի առթիվ, տարիների նվիրյալ եւ անբասիր աշխատանքի համար շնորհակալագրեր եւ պատվոգրեր են շնորհվել մարզի բոլոր տարածաշրջանների 14 մանկավարժների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Շիրակի մարզից, տոնի առթիվ երեկ երեկոյան Գյումրու դրամատիկական թատրոնում մանկավարժների համար կազմակերպվել էր նաեւ տոնական համերգ: Մանկավարժներին իրենց ողջունի խոսքը հղեցին նաեւ Շիրակի մարզպետի տեղակալ Սերյան Պետրոսյանը եւ մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը:
Կարդացեք հոդվածը` Русский