Մարզային

Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ` Սյունիքում

2 րոպեի ընթերցում

Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ` Սյունիքում

ԿԱՊԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում առաջինը Սյունիքի մարզից մեկնարկել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպվող' ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները: Դրանք հոկտեմբերի 1-5-ը կազմակերպվում են մարզի Կապան, Մեղրի, Ագարակ, Քաջարան, Գորիս եւ Սիսիան քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակցին տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, դասընթացներին անցկացման համար մարզում կազմվել է 80 խումբ, որոնցում ընդգրկված են նախօրոք դիմում ներկայացրած ավելի քան 3 հազար քաղաքացիներ:

«Նախորդ տարիների համեմատ դասընթացներին մասնակցել ցանկացողների թիվն աննախադեպ աճել է մարզում: Դա բացատրվում է նաեւ ընդունված նոր ընտրական օրենսգրքով: Իսկ դասընթացների անցկացման համար մարզում ստեղծված են բոլոր պայմանները, որեւէ արգելքներ չկան, դրանք ընթանում են նախատեսված գրաֆիկով», - ասաց Ա.Սմբատյանը: Ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացների նպատակն է տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց, նաեւ ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում' նաեւ քվեարկության սենյակում ներկա լինելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընտրական իրավունքը կարգավորող իրավական ակտերի ուսուցումը եւ ստուգարքի միջոցով նրանց գիտելիքների ստուգումն ու որակավորում շնորհելը:

Դասընթացի մասնակցիների ուսուցումը հեշտացնելու նպատակով նրանց անվճար տրվում են ուղեցույցներ, իսկ ստուգարքի հարցարշարը տեղադրված է ԿԸՀ-ի կայքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում