Գյումրիի դրամատիկական թատրոնն սկսեց 146-րդ թատերաշրջանը
1 րոպեի ընթերցում

ԳՅՈւՄՐԻ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ազդարարեց 146-րդ թատերաշրջանի բացումը: Նոր թատերաշրջանը նշանավորվեց առաջնախաղով' ռուս ժամանակակից դրամատուգ Օլեգ Բոկաեւի «Ճանապարհ դեպի ներքեւ» տրագիկոմեդիայով: Ներկայացման ռեժիսորն է Հայաստանի վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:
Ներկայացնել ժամանակակից մարդու «արժեքները», անտարբերության խնդիրը. սա է ներկայացման հիմնական նպատակը: Այս թատերաշրջանում սպասվում են նոր եւ հետաքրքիր ներկայացումներ, մինչեւ տարեվերջ թատրոնը խոստանում է եւս երկու առաջնախաղ:
Կարդացեք հոդվածը` Русский