Մարզային

Շիրակի որոշ համայնքներ չունեն դպրոցի տնօրենի հավակնորդ

1 րոպեի ընթերցում

Շիրակի որոշ համայնքներ չունեն դպրոցի տնօրենի հավակնորդ

ԳՅՈւՄՐԻ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում ընթացքի մեջ են դպրոցների տնօրենների մրցույթները: Դրանք կազմակերպվում են' համաձայն ժամանակացույցի եւ սահմանված կարգի:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի կրթության վարչության առաջատար մասնագետ Ջեմմա Ավետիսյանը, մարզի երեսուներեք դպրոցներում արդեն հայտարաված են տնօրենների թափուր աշխատատեղի համար մրցույթներ: Մյուս դպրոցներն առաջիկայում կհայտարարեն մրցույթի մասին:

«Արդեն մի քանի դպրոցներում ընտրությունները կայացել են. ունենք ընտրված տնօրեններ: Կա դպրոց, որտեղ մրցույթը չի կայացել հավակնորդի բացակայության պատճառով: Դպրոցի տնօրենների հավակնորդներ չկան մարզի որոշ գյուղական համայնքներում: Եթե մրցույթը չի կայանում, կամ մրցույթի արդյունքում տնօրեն չի ընտրվում, սահմանված կարգով, հայտարարվում է նոր մրցույթ, որին կարող են մասնակցել, ինչպես նոր, այնպես էլ այն հավակնորդները, ովքեր դիմել, բայց չեն անցել անցած մրցույթներում»,- նշեց Ջ. Ավետիսյանը:

Մարզում հիմա նաեւ ընթանում է հավաստագրման համար վերապատրաստման երկրորդ փուլը, որին կհետեւի հավաստագրման քննությունների գործընթացը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում