Մարզային

Հայ ականավոր կոմպոզիտորները` Գյումրիում

2 րոպեի ընթերցում

Հայ ականավոր կոմպոզիտորները` Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ այսօր ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Հայկական երաժշտական համաժողով»-ը համերգ-հանդիպում էին կազմակերպել Գյումրիում: Մինչ Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողներին եւ հյուրերին իրենց ստեղծագործությունները ներկայացնելը, Գյումրի ժամանած կոմպոզիտորներ Վահրամ Բաբայանը, Լեւոն Չաուշյանը, Գեւորգ Բադալյանը, Վահրամ Բաբայանը, Արսեն Բաբաջանյանը, Երվանդ Երկանյանը, Մարտին Վարդազարյանը եւ Արմենուհի Կարապետյանը հանդիպեցին լրագրողների հետ:

«Հայկական երաժշտական համաժողով»-ի նախագահ,կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը կարեւորելով նմանատիպ հանդիպումների ավանդույթը որպես խորհրդային տարիներից եկած շփման եւ արվեստի տարածման լավագույն տարբերակ' հույս հայտնեց, որ հանդիպմներն այսուհետ պարբերական կդառնան:

Ի դեպ, համաժողովը, որի գլխավոր նպատակն է տարածել հայ երաժշտությունն աշխարհում ու Հայաստանում, արդեն ստեղծագործական կապեր է հաստատել տարբեր երկրներում, բայց առաջին անգամ է հանդիպում կազմակերպում հանրապետությունում: Հետագայում նմանատիպ հանդիպումներ կլինեն նաեւ հանրապետության մյուս մարզերում :

«Ժամանակակից երաժշտության մեջ հայ երաժշտությունը շատ քիչ է ներկայացված: Վերջին 20 տարիների ընթացքում դա մեծ բացթողում է, այն դեպքում, երբ հայ երաժշտությունը կարող է շատ կարեւոր դեր գրավել համաշխարհային երաժշտության մեջ»,-նշեց Լեւոն Չաուշյանը:

Հանդիպման ընթացքում բոլոր հյուրերը, կարեւորելով այս հանդիպումները, համոզմունք հայտնեցին, որ սրանք ոչ միայն բարձրարժեք երաժշտությունը մայրաքաղաքից դուրս ունկնդրին ներկայացնելու, այլ նաեւ նոր անուններ հայտնաբերելու լավագույն եղանակն են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում