Ավստրալական Սիդնեյը Էլիտային բնակարանների թանկությամբ դարձել Է աշխարհի ֆինանսական կենտրոնների առաջատարը
1 րոպեի ընթերցում

ՍԻԴՆԵՅ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի խոշորագույն քաղաքը՝ Սիդնեյը, Էլիտային բնակարանների թանկությամբ դարձել Է աշխարհի ֆինանսական կենտրոնների առաջատարը: Այս տարվա առաջին կիսամյակում դրա արժեքն աճել Է 40 տոկոսով:
«Ինտերմատ Յունիոն» վերլուծական ընկերության անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Հոնկոնգը, Տոկիոն, Փարիզը, Լոնդոնը, Մոսկվան, Նյու Յորքը, Շանհայը, Սինգապուրը եւ Սիդնեյը ոչ միայն աշխարհի ֆինանսական կենտրոններն են, այլեւ գերԷլիտային անշարժ գույքի բնագավառում ներդրումների համար առավել ժողովրդականություն վայելող քաղաքները:
Ավելի վաղ Ավստրալիայում փոխառությունների արժեքի բազմակի բարձրացումը երկրի շուկա Է ներգրավել մեծ թվով ներդրողների՝ Էկոնոմիկային թույլ տալով դիմակայել ճգնաժամային միտումներին: Սակայն փորձագետները զգուշանում են անշարժ գույքի շուկայում նոր «պղպջակի» ստեղծումից: Ըստ 2010-2013 թվականների համար Ավստրալիայի BIS Shrapnel առաջատար հետազոտական ընկերության կանխատեսման տվյալների՝ գների աննախադեպ աճը կբերի շուկայից առաջնային բնակարանների գնորդների դուրսմղմանը, որոնց զգալի բաժնին կփոխարինեն ներդրողները: