Խճանկար

Հարավային Կորեայում աճում Է ինտերնետից մարդկանց կախվածությունը

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում աճում Է ինտերնետից մարդկանց կախվածությունը

ՍԵՈՒԼ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում արագ տեմպերով աճում Է այն մարդկանց թիվը, որոնց չես կտրի համակարգչային մոնիթորներից: Այդ կապակցությամբ ինտերնետից կախվածությունը երկրում վերածվում Է հիմնական հիվանդություններից մեկի, հատկապես երիտասարդության շրջանում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս նախազգուշացմամբ Սեուլում հանդես Է եկել կառավարող Մեծ երկրի կուսակցությունից Հարավային Կորեայի Ազգային ժողովի պատգամավոր Յու Չոն Բոկը:

Եթե երեք տարի առաջ նման դեպքերի թիվը 70 հազարից փոքր ինչ ավելի Էր, ապա անցյալ տարի դրանց թվաքանակը ավելացել Է մինչեւ 74,7 հազար, իսկ այս տարի արդեն կազմել Է 54,8 հազար դեպք: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները ներկայացրել Է Առողջության ապահովագրման ծառայությունը:

«Մենք սկսում ենք հասկանալ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինտերնետի տարածման ոլորտում գլոբալ առաջատարի մեր աչքի զարնող կոչման բացասական հետեւանքները: Մեզ անհրաժեշտ Է քաղաքական ջանքեր գործադրել հասունացած հիմնախնդիրը լուծելու համար, որը, եթե նրանով չզբաղվենք, կբերի սոցիալական լարվածության»,-ընդգծել Է Յու Չոն Բոկը:

Նոր հիվանդության համար հատկապես խոցելի են պատանիներն ու աղջիկները, որոնց բաժին Է ընկել 2010 թվականին գրանցված ինտերնետ-կախվածության դեպքերի 57 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում