Մարզային

Համայնքապետի ընտրություններ` Մարալիկում

1 րոպեի ընթերցում

Համայնքապետի ընտրություններ` Մարալիկում

ԳՅՈւՄՐԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակի' սեպտեմբերի 25-ին, Մարալիկում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ: Ընտրություններին մասնակցում էր մեկ թեկնածու' գործող համայնքապետ Արտակ Գեւորգյանը (ՀՀԿ):

Մինչ ընտրարշավի մեկնարկը, թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում իր թեկնածությունն էր առաջադրել նաեւ Աղասի Կարապետյանը՝ անկուսակցական, ով ավելի ուշ ինքնաբացարկ հայտնեց:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի հասարկության հետ կապերի պատասխանատու Սամվել Գրիգորյանը, ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 5297 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 2093-ը: Արտակ Գեւորգյանը օգտին է քվեարկել 2014 ընտրող, դեմ՝ 49-ը, 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Արտակ Գեւորգյանը, չնայած իր երիտասարդ տարիքին (ծնվել է 1977 թվականին), առաջադրվում է արդեն երրորդ անգամ, եւ երեք անգամ անընդմեջ վերջինիս հաջողվում է ընտրվել համայնքի ղեկավար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում