Ամերիկյան Adobe Systems-ի զուտ շահույթը երրորդ եռամսյակում նվազել է 15,2 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Adobe Systems Inc-ի զուտ շահույթը' ըստ US GAAP-ի, 2011 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում (ավարտել է սեպտեմբերի 2-ին) կազմել է 195,1 մլն դոլար անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 230 մլն դոլարի դիմաց: Այդ մասին ասված է ընկերության նյութերում:

Հաշվետու ժամանակաշրջանում ընկերության հասույթը կազմել է 1,013 մլրդ դոլար' 2010 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի 990 մլն դոլարի դիմաց: Մեկ բաժնետոմսի հաշվով շահույթը նվազել է 11,4 տոկոսով' մինչեւ 0,39 դոլար' անցած ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում մեկ բաժնետոմսի հաշվով 0,44 դոլարի դիմաց:

Adobe Systems-ի կանխատեսման համաձայն' չորրորդ եռամսյակում հասույթը կկազմի 1,075-1,025 մլրդ դոլար, մեկ բաժնետոմսի հաշվով շահույթը' 0,41-0,5 դոլար:

Adobe Systems Inc.-ը զբաղվում է ամեն տեսակ տվյալների մշակման համար միջոցների թողարկմամբ, ներառյալ' տեքստային տեղեկատվությունը, գրաֆիկական պատկերումը, տեսա- եւ web-կոնտենտը: 2010 թվականին ընկերության հասույթը կազմել է 3,8 մլրդ դոլար:

Հայերեն

Փորձում ենք կառավարել պատերազմի ռիսկերը. ՀՀ վարչապետ

ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ

Կառավարությունը զբաղվածության նոր ծրագիր կներդնի հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցողների համար

Գնումների համակարգը կարդիականացվի․ կներդրվեն միասնական հարթակ, նոր ընթացակարգեր և հանրային հսկողության գործիքներ

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտները

ՌԴ-ի կիրառած սահմանափակումները մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունն աջակցության նոր ծրագիր ընդունեց ջերմատնային տնտեսությունների համար

Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին