Արտաշատի դրամատիկական թատրոնը նոր խաղացանկով կներկայանա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն առաջիկայում նոր շնչով եւ նոր ներկայացումներով դռները կբացի ինչպես արտաշատցի, այնպես էլ ամբողջ արվեստասեր հասարակության առաջ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը, նոր թատերաշրջանը կսկսվի հատուկ' ֆրանսիական ներկայացմամբ. այն կոչվում է «Խավարտ' ֆրանսիական ձեւով»: «Սա նորություն է լինելու այնպես, ինչպես Ավետիս Ահարոնյանի գործերը, որոնք նույնպես պատրաստվում ենք բեմադրել»,- հայտնեց տնօրենը' հավելելով, որ Ա. Ահարոնյանին քչերը գիտեն, բայց նա արժեքավոր հայ դասականներից է եւ ունի հրաշալի ստեղծագործություններ: «Մեր նպատակն այն է, որ այսօր կարողանանք պահել ու պահպանել այն ավանդույթները, որոնք դարեդար ունեցել ենք»,-ասաց նա:

Գ. Սայադյանի հավաստմամբ' թատրոնը, ընդհանուր առմամբ, հրաշալի վիճակում է: «Մեր կազմը մարտունակ է, դերասանական ու սպասարկող անձնակազմերը' պատրաստակամ, հմուտ»,- հպարտության փաստեց նա' հավատացնելով, որ հավատարիմ հանդիսատեսն էլ ոգեւորությամբ սպասում է:

Թատրոնի շենքային պայմանների վերաբերյալ Գ. Սայադյանը նշեց, որ կառույցն ամբողջովին վերանորոգվում է: «Թեեւ վերանորոգման աշխատանքները նոր են սկսվել' օգոստոսի վերջից, սակայն տարրական պայմանները ստեղծելուց անմիջապես հետո' շատ մոտ ապագայում, կսկսենք մեր աշխատանքը»,-նշեց նա:

Մինչեւ տարվա վերջ Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում նախատեսված է իրականացնել 26 մլն դրամի շինարարական աշխատանքներ եւ եւս 54 մլն դրամի աշխատանք' մյուս տարի:

Հայերեն

Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը

Փորձում ենք կառավարել պատերազմի ռիսկերը. ՀՀ վարչապետ

ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ

Կառավարությունը զբաղվածության նոր ծրագիր կներդնի հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցողների համար

Գնումների համակարգը կարդիականացվի․ կներդրվեն միասնական հարթակ, նոր ընթացակարգեր և հանրային հսկողության գործիքներ

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտները

ՌԴ-ի կիրառած սահմանափակումները մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունն աջակցության նոր ծրագիր ընդունեց ջերմատնային տնտեսությունների համար

Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում