Մարզային

Շիրակի մարզում կարտոֆիլի իրացման խնդիր չի լինի

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում կարտոֆիլի իրացման խնդիր չի լինի

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզն այս տարի կստանա կարտոֆիլի միջինացված համախառն բերք: Այս մասին «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսեն Մանուկյանը: Նշենք, որ այս տարի մարզը, անցած տարվա համեմատ, ունի կարտոֆիլի մոտ երեք հարյուր տոննա ավելի ցանքատարածություն:

«Միջին բերքը տատանվում է 220 ցենտների սահմաններում' 1 հեկտարից 22 տոննա: Տարին բարենպաստ էր ե՛ւ հացազգիների, ե՛ւ կարտոֆիլի համար: Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ նաեւ իրացման խնդիր չի լինի»,-նշեց Մ. Մանուկյանը:

Խոսելով կարտոֆիլի որակական հատկանիշների մասին' նա տեղեկացրեց, որ մինչ այսօր ոչ մի խնդիր չկա նաեւ այդ առումով,իսկ եթե մի տեղ էլ ծագել է նման խնդիր, դա միանշանակ կապված է տնկանյութի տարիքի հետ: «Եթե վեցերորդ կամ յոթերորդ վերարտադրության տնկանյութ է, բնականաբար կորցրել է իր մայրական հատկանիշները, ե'ւ հիվանդությունների, ե'ւ բոլոր վարակների նկատմամբ զգայուն է եւ ազդում է կարտոֆիլի որակի վրա, իսկ նոր ներկրված' առաջին, երկրորդ վերարտադրության կարտոֆիլը մարզում այսօր շատ լավ վիճակում է»,- նշեց Մանուկյանը:

Կարտոֆիլի բերքահավաքը մարզում ամբողջությամբ կավարտվի նոյեմբերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում