Մարզային

Անկախության օրը Սյունիքում ծնվել է 6 երեխա

1 րոպեի ընթերցում

Անկախության օրը Սյունիքում ծնվել է 6 երեխա

ԿԱՊԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեպտեմբերի 21-ին Սյունիքում' Կապանի եւ Գորիսի ծննդատներում, լույս աշխարհ է եկել 6 երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սյունիքի մարզից, կապանցի երեք նորածիններին (2 աղջիկ եւ 1 տղա), անկախության 20-ամյակի առիթով, այսօր այցելել է Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը: Փոքրիկներին եւ նրանց մայրերին հանձնելով նվերներ եւ քաղցրավենիքներ' քաղաքապետը շնորհավորել է անկախության տոնի առիթով, մաղթել առողջություն, բարեկեցություն, պայծառ ապագա:

Ի դեպ, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի բաժնի տվյալներով' 1991թ.-ից առ այսօր անկախության օրը Կապանի ծննդատանը ծնվել է 25 երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում