Սյունիքը նշում է Հայաստանի անկախության տոնը

4 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած առավոտյան Կապանում տեղացած անձրեւին' ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակացույցը փոփոխության չենթարկվեց:

Տոնակատարությունը Սյունիքի մարզկենտրոնում մեկնարկեց քաղաքում տեղակայված N զորամասում կազմակերպված զինվորական շքերթով: Շնորհավորանքի խոսք ասացին եւ զինվորներին անամպ երկինք ու բարի ծառայություն մաղթեցին զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արտակ Խումարյանը, Առաջին բանակային կորպուսի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Համբարձումյանը, զորամասի շտաբի պետ Կարեն Սեդրակյանը եւ ուրիշներ:

«Յուրաքանչյուր հայի համար շատ կարեւոր է անկախությունը, գիտակցելը, որ ապրում ես անկախ երկրում, ունես քո լեզուն, քո պետականությունը, որ ձեռք է բերվել շատ-շատերի արյան գնով», - իր ելույթում ասաց շարքային զինծառայող Նվեր Բալասյանը: Անկախության 20-ամյակի առիթով ՀՀ ՊՆ մեդալներով պարգեւատրվեցին զորամասի մի շարք բարձրաստիճան եւ շարքային զինծառայողներ, պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնվեցին Արցախյան գոյամարտի վետերաններին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանին, Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանին, այլոց: Տոնական միջոցառումները Կապանում շարունակվեցին մարզպետարանին հարակից Գ. Նժդեհի անվան հրապարակում' փողային նվագախմբի ելույթով, որից հետո հրապարակում զորավարժություններով ցուցադրական ելույթ ունեցավ N զորամասի հետախուզական վաշտը: Այնուհետեւ կազմակերպվեց երթ' Բաղաբուրջի հուշահամալիր: Այստեղ ծաղիկներ դրվեցին Արցախյան եւ Հայրենական պատերազմների զոհերի շիրիմներին: Իսկ Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր առաջնորդ Գալուստ վարդապետ Դարբինյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան արարողություն:

Միաժամանակ Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու բացօթյա դահլիճում կազմակերպվել էր մանկական համերգ: Իսկ քաղաքի մարզադպրոցում անցկացվեց մարզական փառատոն, որի ընթացքում մարզադպրոցի սաների միջեւ անցկացվեցին կշռաքարի բարձրացման, նարդու, շախմատի, ըմբշամարտի, բազկամարտի եւ մինի-ֆուտբոլի մրցումներ: Այսօր Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նաեւ հանդիպում' անկախության սերնդի ներկայացուցիչների հետ: 1991թ.-ից մինչ այսօր սեպտեմբերի 21-ին ծնվածների հետ հանդիպեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը: Ինը հոգու, որոնցից մեծը 20 տարեկան էր, փոքրը' 2, հանձնվեցին նվերներ: Նրանց ծննդան օրը եւ անկախության տոնը շնորհավորեց Սյունիքի մարզպետը: Ի դեպ, այսօր' օրվա առաջին կեսին, Կապանի ծննդատանը գրանցվել է մեկ ծնունդ եւս: Այսօրվա նորածինների համար եւս քաղաքապետարանը պատրաստել է նվերներ:

Սյունիքում տոնական միջոցառումները շարունակվում են: Երեկոյան Կապանի մշակույթի կենտրոնում տեղի կունենա հանդիսավոր նիստ' նվիրված անկախության տոնին, նախատեսված է նաեւ պարգեւատրման արարողություն: Հանդիսավոր նիստը կեզրափակի տոնական համերգը, որին հրավիրված է նաեւ Հայաստանի պարի պետական անսամբլը: Երեկոյան մարզի քաղաքային համայնքներում կլինի հրավառություն:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն