Շիրակի մարզը հանդիսավորությամբ կնշի ՀՀ անկախության օրը
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍն: Ինչպես Գյումրիում, այնպես էլ Շիրակի մարզի մյուս համայնքներում սեպտեմբերի 21-ին տեղի կունենան տոնական միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, սեպտեմբերի 21-ին Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր նիստ' նվիրված ՀՀ անկախության 20- ամյակին: Հանդիսավոր նիստի ժամանակ կլինեն նաեւ ելույթներ, պարգեւատրումներ, իսկ Գյումրու Վարդանանց հրապարակում երեկոյան կմեկնարկի տոնական համերգ՝ տեղի եւ Երեւանից ժամանած երգիչների ու խմբերի մասնակցությամբ: Այնուհետեւ տեղի կունենա հրավառություն:
Ավելացնենք, որ տոնական միջոցառումներ կանցկացվեն մարզի մյուս համայնքներում եւս: Մարզպետարանի կողմից կա նաեւ հանձնարարական' համայնքների տոնական տեսքն ապահովվելու վերաբերյալ: