Ըստ Է. Շարմազանովի` ԼՂ խնդիրն ունի մեկ լուծում` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շարունակվում են համերաշխության, միասնականության եւ երկխոսության ձեւավորման ու ամրապնդման քայլերը, որոնց ճշմարտացիությունը կասկածից վեր է ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ եվրոպական կառույցներում: Այսօր Ազգային ժողովում ավանդական հայտարարությունների ժամին նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը' ընդգծելով, որ դրա վառ ապացույցն է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ակսել Ֆիշերի զեկույցի նախագիծը, որտեղ նրանք ողջունում են Հայաստանի իշխանությունների' բարեփոխումներին ուղղված քայլերը:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի համար խորհրդանշական Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձին' մասնավորապես ընդգծելով, որ Արցախն այսօր կայացած պետություն է, որը, ի տարբերություն Ադրբեջանի, գնում է ժողովրդավարության զարգացման հունով: «Համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը հետագայում էլ չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր, իսկ այսօր Արցախը անկախ, ժողովրդավարական հանրապետություն է, որի ժողովրդավարական նվաճումները ընդունում են շատ միջազգային կառույցներ»,- հավելեց Է.Շարմազանովը:

Այս համատեքստում պատգամավորը մատնանշեց օրերս Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի արած այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, եւ պետք է լինի անկախ կամ միավորվի Հայաստանի հետ: Այս հայտարարությունը, ըստ Է.Շարմազանովի ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ունի մեկ լուծում. դա Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին