Մարզային

Քարաթափում` Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհին

1 րոպեի ընթերցում

ԳՈՐԻՍ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ երեկոյան Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածի 10-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով մայրուղին դարձել էր միակողմանի երթեւեկելի: Դեպքի վայր են մեկնել ճանապարհը սպասարկող Գորիսի «Ոսմար» ընկերության աշխատակիցները, որոնց ջանքերով քարերից եւ հողային զանգվածից մաքրվել է ճանապարհի 5 քառ. մ մակերեսով երթեւեկելի հատվածը: «Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակցին «Ոսմար» ընկերությունից տեղեկացրել են, որ երեկ ուշ երեկոյան' ժամը 23:00-ի սահմաններում, ճանապարհն ամբողջովին մաքրվել է, եւ վերականգնվել է երկկողմանի երթեւեկությունը: Վերացվել է նաեւ հետագա քարաթափման վտանգը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում