Մարզային

Զորահանդես Սյունիքում` ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ

1 րոպեի ընթերցում

Զորահանդես Սյունիքում` ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ

ԿԱՊԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները Սյունիքում մեկնարկել են դեռեւս տարեսկզբից: Ըստ նախապես մշակված ծրագրի' մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում անցկացվում են տոնական համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի դիտումներ: Մարզպետարանի կողմից «Լեռնահայաստանի' առաջին հանրապետության պատմությունը մեր մեծերի աչքերով» կայքէջում պարբերաբար տեղադրվում են նյութեր:Մարզի հանրակարթական դպրոցներում անցկացվել է «Մենք անկախության սերունդ ենք» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթ: Իսկ հունիսի 1-ին կազմակերպվել է «Հայրենիքս 20 տարեկան է» խորագրով միջոցառում' փոքրիկների համար:

ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումները Սյունիքում շարունակվում են: Սեպտեմբերի 20-ին Կապանի մշակույթի կենտրոնում կհրավիրվի հանդիսավոր երեկո' նվիրված անկախության 20-ամյակին: Իսկ անկախության օրը' սեպտեմբերի 21-ին, մարզկենտրոնում կլինի զորահանդես, որից հետո կանցկացվի երթ' դեպի զոհված ազատամարտիկների հուշահամալիր: Կլինի նաեւ մեծ համերգ եւ հրավառություն: Այդ օրը պատարագ կմատուցվի մարզի եկեղեցիներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում