Հանրապետության բոլոր մարզերը ցուցահանդեսի են մասնակցում Գյումրիում

3 րոպեի ընթերցում

ԳՅՈւՄՐԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Գյումրիում մեկնարկեց ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15 -ամյակին նվիրված' միջհամայնքային մշակութային առաջին' «ArtExpo» ցուցահանդեսը, որին մասնակցում են հանրապետության բոլոր մարզերը, բացի Երեւան քաղաքից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ցուցահանդեսի կազմակերպչական խմբի ղեկավար Գագիկ Մանասյանը, Երեւանը, ունենալով հզոր մշակութային ներուժ, կխանգարեր, այսպես ասած, արդարացի մրցակցությանը: Այդ պատճառով նա չի մասնակցում Գյումրիում սեպտեմբերի 8-9-ը անցկացվող էքսպոյին:

Նշենք, որ Գյումրիի կենտրոնական հրապարակում դեռ երեկ ուշ երեկոյան տեղադրված տաղավարներում ներկայացված էին հանրապետության բոլոր մարզերը' իրենց մշակութային կառույցներով: Ցուցահանդեսը, որը նաեւ մրցութային է, կանցկացվի 9 անվանակարգերով' լավագույն մշակութային քաղաքային եւ գյուղական համայնք, լավագույն թանգարան, արվեստի դպրոց, մշակույթի տուն, դպրոց, պատկերասրահ, կերպարվեստի ոլորտի լավագույն ստեղծագործող, պատմամշակութային ժառանգության պահպանման լավագույն օրինակ:

«Այս ցուցահանդեսը եւ մրցույթը կարծես թե հանրային հաշվետվություն լինեն' ՏԻՄ անցած 15 տարիների կատարած աշխատանքի: Մենք խնդիր ենք դրել, որ բոլոր մարզերն այս բոլոր անվանակարգերում մասնակցեն, որպեսզի լինի իսկապես մրցակցություն: Շատ գեղեցիկ տաղավար են կազմակերպել հատկապես Արտաշատը, Չարենցավանը, Վանաձորը, Գյումրին»,- նշեց Գ. Մանասյանը:

Օրվա ողջ ընթացքում հանրապետության տարբեր մարզերից ժամանած երաժիշտ կատարողները եւ խմբերը ելույթ էին ունենում հրապարակում: Տաղավարներից յուրաքանչյուրը փորձել էր հնարավորինս յուրովի ներկայացնել իր համայնքը, մշակութային կենտրոնը կամ մարզը:

Նշենք, որ «ArtExpo»-ի մասնակիցներին ողջունելու եւ ներկայացված մշակութային ներուժին ծանոթանալու նպատակով Գյումրի էին այցելել նաեւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Ըստ էության, սա առաջին միջոցառումն է, եւ ամենահետաքրքիրն այս միջոցառման ձեւաչափն է. ամեն ինչ մատչելի է, եւ բոլորը կարող են մասնակցել: Մշակութային բոլոր հնարավորությունները կուտակված են մեկ տեղում, եւ կարելի է գնահատել' ինչ վիճակում է այսօր մեր մշակութային կյանքը մարզերումը»,- նշեց Ա. Գեւորգյանը:

Խոսելով ՏԻ համակարգի մասին' փոխվարչապետը նկատեց, որ այն կայացել է, բայց հեռու է կատարյալ լինելուց:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ