Մոտ 2 մլրդ դրամի ճանապարհների վերանորոգման աշխատանքներ`Շիրակի մարզում

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում, ֆինանսական տարբեր աղբյուրներով մոտ 1 մլրդ 715 մլն դրամի շրջանակներում, իրականացվում են ճանապարհների վերանորոգման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրատվությամբ' պետական բյուջեի հատկացումներով, իրականացվում են հանրապետական նշանակության' Գյումրի-Կապս-Ամասիա 1 կմ, մարզային նշանակության' Ամասիա-Պաղակն-Զորակերտ մոտ 1 կմ եւ Հոռոմ-Սարատակ-Լուսակերտ ամբողջ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներ: Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 340 մլն դրամ:

Բարեկարգվում են Սալուտ-Բաշգյուղ-Փոքր Սարիար-Կաքավասար-Սարապատ-Ձորաշեն' 20 կմ, Սարակապ' 4 կմ միջհամայնքային ճանապարները, վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հատկացումներով' ավելի քան 275 մլն դրամ շրջանակներում:

Աշխատանքներ են իրականացվում նաեւ Համաշխարհային բանկի միջոցներով' «Կենսական նշանակության ճանապարհների բարեկարգում» ծրագրի շրջանակներում: Այս ծրագրով հատկացված 1 մլրդ 100 մլն դրամի շրջանակներում հիմնանորոգվում են Գյումրի-Ախուրյան'4 կմ, Բասեն-Հովիտ'1,520 կմ եւ Ղարիբջանյան- Ախուրիկ'2,582 կմ երկարությամբ ճանապարհները:

Ինչպես «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության, կապի եւ տրանսպորտի բաժնի պետ Խաչիկ Խնձրցյանը, բոլոր ճանապարհների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ:Գրեթե ավարտված է պետական միջոցներից հատկացված' հանրապետության մարզերի առաջնային խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում իրականացվող' Արթիկ քաղաքի Շահումյան, Ամասիայի կենտրոնական,Գյումրու Լիսինյան եւ Ղանդիլյան փողոցների վերանորոգումը:

«Բոլոր աշխատանքների հսկողությունը կատարվում է եռաստիճան համակարգով, եւ բացի այն, որ մարզպետարանի կողմից կատարվում է վերահսկողություն, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության փորձագիտական լաբորատորիաները եւս իրականացնում են որակի հսկողություն:Բոլոր ճանապարհները մեկ տարվա երաշխիքային սպասարկման ներքո են, իսկ Համաշխարհային բանկի միջոցներով կառուցվող ճանապարհները '1 տարի 8 ամիս» ,-նշեց Խաչիկ Խնձրցյանը:

Ավելացնենք, որ բարեկարգվող ճանապարհների վրա գտնվող կամուրջները եւս հիմնանորոգվում են:

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը