Ուժեղ կարկուտից տուժել է Տավուշի մարզի երեք համայնք
1 րոպեի ընթերցում

ԻՋԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ' սեպտեմբերի 4-ին, ուժեղ կարկուտ է տեղացել Տավուշի մարզում, որի արդյունքում մեծ վնաս է հասցվել հատկապես Իջեւան, Գետահովիտ եւ Ենոքավան համայնքների տնտեսություններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչությունից, մարպետարանի, վարչության եւ համայնքապետարանների համագործակցությամբ կազմվել է մասնագիտական հատուկ հանձնաժողով' համայնքներում վնասի չափը ճշտելու համար:
Կարդացեք հոդվածը` Русский