Աջակցություն` Կապանի նախադպրոցական ուսումնական հաստատություններին
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի քաղաքապետարանի եւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ միջեւ ձեռք բերված համաձայնության շնորհիվ ընկերությունը խոստացել է այս ուսումնական տարվանից խոշոր դրամական աջակցություն ցույց տալ քաղաքի բոլոր 13 մանկապարտեզներին' յուրաքանչյուր ամիս մեկ մանկապարտեզի: Քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Անուշ Սիմոնյանը «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցին տեղեկացրել է, որ այս տարի ընկերությունը կաջակցի նաեւ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի լոկալ ջեռուցման ցանցի կառուցման աշխատանքներին' տրամադրելով 2 մլն դրամ: Եվս 6 մլն դրամ կտրամադրի քաղաքապետարանը: Արդյունքում քաղաքի 13 մանկապարտեզներից 12-ը կունենա ջեռուցման համակարգ: Թիվ 2 մանկապարտեզի ջեռուցման խնդիրը կլուծվի հաջորդ տարի: Իսկ մինչ այդ մանկապարտեզին քաղաքապետարանը կապահովի վառելափայտով եւ այն եկող ձմռանը, նախորդ տարիների պես, կջեռուցվի ավանադական եղանակով' վառարաններով: