Մարզային

Գյումրիում կանցկացվի «Աշխատանքի տոնավաճառ»

1 րոպեի ընթերցում

Գյումրիում կանցկացվի «Աշխատանքի տոնավաճառ»

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի եւս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ «Զբաղվածության պետական ծառայություն»-ը' «Գյումրու զբաղվածության մարզային կենտրոն»-ի նախաձեռնությամբ, չորրորդ անգամ կանցկացնի «Աշխատանքի տոնավաճառ»: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակացին ասաց «Գյումրու զբաղվածության մարզային կենտրոն»-ի տնօրեն Ամալյա Ադամյանը, արդեն ամենամյա դարձած տոնավաճառի մասնակիցների եւ այցելուների թիվը գնալով ավելանում է, ինչը վկայում է միջոցառման անցած տարիների հաջողության մասին: Նշենք, որ արդեն մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան երեսուն գործատու, սակայն այդ թիվը շարունակում է ավելանալ: Անկալվում է, որ տոնավաճառին կներկայանա 40 գործատու: Անցած տարի տոնավաճառին մասնակցեց մոտ երեք հազար աշխատանք փնտրող քաղաքացի:Այս թիվը եւս ավելանալու միտում ունի:

Տոնավաճառը կանցկացվի սեպտեմբերի 9-ին Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում