Մարզային

Շիրակի մարզում գործում է 13 ավագ դպրոց

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում գործում է 13 ավագ դպրոց

ԳՅՈւՄՐԻ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ուսումնական տարում Շիրակի մարզում 13 դպրոց գործում է ավագ դպրոցի կարգավիճակով, որից 10' Գյումրիում, 1' Ախուրյանում, իսկ 2-ը' Արթիկում: Ավագ դպրոցների համալրումը մարզում սրանով ամբողջովին ավարտված է:

Ընդհանուր առմամբ, Շիրակում գործում է 170 պետական հանրակրթական դպրոց, որից 154-ը' մարզային, իսկ 16-ը' ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության վարժարանները եւ ավագ դպրոցները: Գործող երկու հատուկ դպրոցներում իրականացվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը, այս ուսումնական տարում, նախնական տվյալներով, մարզում կա շուրջ 3 հազար առաջին դասարանցի: Այդ թիվը կհստակեցվի մինչեւ սեպտեմբերի 7-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում