Մարզային

Սեպտեմբերի 29-ին Մարալիկում կանցկացվեն համայնքապետի ընտրություններ

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 29-ին Մարալիկում կանցկացվեն համայնքապետի ընտրություններ

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 29-ին Մարալիկում կանցկացվեն համայնքապետի ընտրություններ:Երեկ, թիվ 36 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղի ունեցավ թեկնածուների գրանցման գործընթացը, որի արդյուքում ընտրապայքարին կմասնակցեն երկու թեկնածուներ' ներկայիս համայնքի ղեկավար' Արտակ Սամվելի Գեւորգյանը (ՀՀԿ) եւ Աղասի Սպարտակի Կարապետյանը (ՀՀԿ): Ի դեպ, Արտակ Գեւորգյանը, չնայած իր երիտասարդ տարիքին' 1977 թվականին ծնված, առաջադրվում է երրորդ անգամ' երկու անգամ անընդմեջ վերջինիս հաջողվել է ընտրվել համայնքի ղեկավար:

Նշենք, որ, ըստ ընտրական օրենսգրքի' սեպտեմբերի 7-ից կմեկնարի քարոզարշավը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 23-ը:Մարալիկում ավագանու անդամների ընտրություններ տեղի կունենան հաջորդ տարի:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման մարմինների եւ համայնքների հարցերի բաժնի պետ' Ռուբեն Հարությունյանը, սեպտեմբերին ավագանու արտահերթ ընտրություններ տեղի կունենան Լեռնագյուղ համայնքում, իսկ հոկտեմբերին' Ողջիում: Ողջիում ավագանու ընտրությունները հերթականն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում