Մարզային

Դպրոցաշինական աշխատանքներ Սյունիքում

2 րոպեի ընթերցում

Դպրոցաշինական աշխատանքներ Սյունիքում

ԿԱՊԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետբյուջեի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզի հանրակրթական հաստատություններում կատարվում են շիննորոգման աշխատաներ: Արդեն ավարտվել է Աճանան գյուղի դպրոցի տանիքի հիմնանորոգումը, ընթացքի մեջ են Քարաշենի, Անգեղակոթի, Սիսիանի ավագ դպրոցների նորոգման աշխատանքները: Գումարներ էին նախատեսվել նաեւ Կապանի թիվ 2 ավագ եւ Տեղի թիվ 1 դպրոցների համար, սակայն շինաշխատանքները կիսատ են մնացել շենքերի փլվելու պատճառով: Արդեն աշխատանքներ են տարվել այդ դպրոցների փոխարեն նորերը կառուցելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ ճշտվել են մարզի բոլոր վթարային ու խիստ մաշված դպրոցական շենքերի թիվը եւ ներկայացվել ՀՀ կառավարություն: Այդպիսի դպրոցների թիվը մարզում 10-ն է: Նման շենքերը կամ պետք է ապամոնտաժվեն կամ ամրակայվեն:

Դպրոցաշինական աշխատանքներին զուգահեռ մարզի որոշ դպրոցներ համալրվել են կոշտ գույքով: Տարբեր հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների ջանքերի աջակցությամբ հարստացվել են բնագիտական առարկաների լաբորատորիաները, կաբինետները, արհեստանոցները: Սակայն մարզում դեռեւս կան դպրոցներ, որոնք կարիք ունեն դպրոցական նոր գույքի, նաեւ կապիտալ նորոգման ու լոկալ ջեռուցման ցանցի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում