Հավաստագիր է ստացել Սյունիքի դպրոցների 78 տնօրեն եւ 30 ուսուցիչ
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած ուստարում հանրակրթական դպրոցների ղեկավարման իրավունք ստանալու համար կազմակերպված դասընթացներին եւ հավաստագիր ստանալու նպատակով անցկացված գրավոր եւ բանավոր քննություններին Սյունիքի մարզից մասնակիցների արդյունքները գոհացուցիչ են: Ըստ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից «Արմենպրես»-ին տրամադրած տվյալների՝ մարզի դպրոցների 90 տնօրեններից հավաստագիր է ստացել 78-ը: Քննությունները հաջող հաղթահարել եւ հավաստագրի է արժանացել նաեւ 30 ուսուցիչ: Անհաջող արդյունքներ Է ցուցաբերել 6 տնօրեն: Եվս 6 տնօրեն չի մասնակցել մրցույթին: Նրանց մեջ կան նաեւ թոշակառուներ:
2011թ առաջին կիսամյակի ընթացքում տարբեր առարկաներից վերապատրաստվել են մարզի 1524 ուսուցիչ եւ դաստիարակ: Նախապատրաստական աշխատանքներ են կատարվել ուսուցիչների ատեստավորման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Արդեն ՀՀ ԿԳ նախարարություն է ներկայացվել ատեստավորվող ուսուցիչների անվցանացանկը: