Հիմնանորոգվում են Սիսիանի փողոցները
1 րոպեի ընթերցում
ՍԻՍԻԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության պահուստային ֆոնդից Սյունիքի մարզին տրամադրված 720 մլն դրամից 70 մլն-ը հատկացվել է Սիսիան քաղաքի ներհամայնքային ճանապարհների նորոգմանը:
«Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակցի հետ զրույցում Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը տեղեկացրել է, որ արդեն ավարտվել են աշխատանքները, հիմնականում կատարվել է ճանապարհների փոսային նորոգում Խանջյան փողոցում եւ քաղաքի մյուս փողոցների բոլոր երթեւեկելի մասերում: Բացի դրանից, ամբողջովին հիմնանորոգվել է Հովնան Որոտնեցու' ավելի քան 500մ երկարություն ունեցող փողոցը, որը նախկինում ասֆալտապատ չի եղել: «Սիսիան քաղաքում մնում է միայն հիմնանորոգել Թումանյան փողոցը, սակայն ֆինանսական միջոցների խնդիրն առայժմ չենք լուծել», - ասել է քաղաքապետը: