Մարզային

Ռուսական մշակույթին նվիրված DVD-ները կբաժանվեն դպրոցներին ու բուհերին

1 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսաց լեզվի ինքնուսույց»-ից հետո ռուսական մշակույթի մասին պատմող DVD-ն երկրորդն է, որ թողարկվեց «Ռուսական մշակույթի օջախ» հասարակական կազմակերկության կողմից: Սկավառակը տեղեկություններ է պարունակում ռուս 200 նկարիչների, գրողների, կոմպոզիտորների կյանքին եւ նրանց գործունեությանը վերաբերող, թանգարանների, մշակութային օջախների, արվեստի մասին: Հասարակական կազմակերպության ղեկավար Ջուլիետա Կուզինայի հավաստմամբ, սկավառակները հանրապետական դպրոցներին եւ բուհերին կբաժանվեն անվճար: Նպատակն է՝ տարածել ռուսական մշակույթը, տեղեկացնել մարդկանց. առաջին հերթին ռուսերենն ուսումնասիրողների համար արդյունավետ կլինի նաեւ ռուսական մշակույթին տեղեկացված լինելը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում