Մարզային

Տավուշի մարզպետն այցելել է ՄԿԻԿ նորակառույց մասնաշենք

1 րոպեի ընթերցում

ԻՋԵՒԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այսօր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը այցելեց Մեծահասակների կրթության Իջեւանի կենտրոնի (ՄԿԻԿ) նորակառույց մասնաշենք: ՄԿԻԿ տնօրեն Վահան Սարիբեկյանը Տավուշի մարզպետին ներկայացրեց կենտրոնի նորակառույց շենքի ավարտական աշխատանքները, կենտրոնի ընթացիկ եւ առաջիկ ծրագրերը, իրականացվող դասընթացները: Ա. Ղուլարյանը նաեւ հանդիպեց ՄԿԻկ խորհրդատվական հանձնաժողովի անդամների հետ:

Հիշեցնենք, որ ՄԿԻԿ նորակառույց մասնաշենքի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին: Նույն օրը նաեւ կմեկնարկի «Մեծահասակների կրթության փառատոն-Տավուշ 2011»-ը, որը Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում