Մարզային

Սյունիքում արտադրված կաթնամթերքն իրացվում է մայրաքաղաքում

1 րոպեի ընթերցում

Սյունիքում արտադրված կաթնամթերքն իրացվում է մայրաքաղաքում

ԿԱՊԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սյունիքում պարբերաբար իրականցվող հաշվառումները ցույց են տալիս, որ այս տարի մարզում աճել է անասնագլխաքանակը, դրան զուգահեռ նաեւ' կաթի արտադրությունը: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի նախատեսված է մարզում կաթի արտադրությունը հասցնել 57 հազ. տ-ի: «Կաթի մթերման խնդիր մարզում չկա: Այսօր Սյունիքում գործում են կաթի վերամշակման 12 մեծ ու փոքր արտադրամասեր, որոնցից 5-ը' միայն Սիսիանի տարածաշրջանում: Որոշակի քանակությամբ կաթ մարզից գնում է նաեւ «Աշտարակ կաթ» ընկերությունը», - ասաց նա: Իսկ Սյունիքում արտադրված կաթնամթերքի զգալի մասը սպառվում է մայրաքաղաքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում