Նոյեմբերին շահագործման կհանձնվի Մայիսյանի մշակույթի տունը
2 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում շարունակվում Է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի հասարակության հետ կապերի պատասխանատու Սամվել Գրիգորյանը, ծրագրի իրականացման համար պետական միջոցներից հատկացվցած 1 մլդ 320 մլն դրամ գումարից արդեն իրականացվել է 880 մլն դրամի աշխատանք: Մնացած աշխատանքերը կավարտվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում:
Նշենք, որ այս ծրագրի շրջանակում նոյեմբերին շահագործման կհանձնվի Մայիսյանի մշակույթի տունը: Շահագործումից հետո մայիսյանցիները կունենան մշակութային ժամանակակից կենտրոն' յոթ հարյուր քառակուսի մետր ընդհանուր տարածքով, որն ունենալու է խաղասենյակներ, պարի եւ շախմատի սենյակներ եւ չորս հարյուր տեղանոց դահլիճ:
Ավելացնենք, որ 1 մլդ 320 մլն դրամի շրջանակներում մարզում հիմնանորոգվելու են 81 բազմաբնակարն շենքի կտուրներ, դրանցից 72-ի նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, իսկ 9-ը ընթացքի մեջ են:Մարզի թվով 6 դպրոցներ, այս ծրագրի շնորհիվ, ապահովվել են ջեռուցման համակարգով, իսկ 8 կրթօջախներ մասնակի նորոգվել են:
Ս. Գրիգորյանի տեղեկացմամբ, բացի մարզի համար կարեւորություն ներկայացնող մի շարք խնդիրներից, ծրագիրը լուծեց մեկ այլ խնդիր եւս' ժամանակավոր աշխատատեղերի' ծրագրի իրականացման ընթացքում աշխատանքով է ապահովվել շուրջ 850 քաղաքացի: