Մարզային

Ուխտագնացություն` նվիրված Գ.Նժդեհի 125-ամյակին

1 րոպեի ընթերցում

Ուխտագնացություն` նվիրված Գ.Նժդեհի 125-ամյակին

ԿԱՊԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գարեգին Նժդեհի 125-ամյակի, նաեւ' Դավիթբեկյան ուխտերի ստեղծման 91-ամյակի առիթներով, օգոստոսի 23-25-ը «Նժդեհյան ցեղակրոն կուսակցությունը» եւ «Հայ արիներ» հայկազունների ազգային միավորումը կազմակերպել են ուխտագնացություն' դեպի Խուստուփ սար, որի ստորոտին ամփոփված են Գարեգին Նժդեհի մասունքները: Միջոցառմանը Կապանից կմասնակցեն նաեւ «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամները: Ուխտագնացության առաջին օրը նախատեսված է Խուստուփի ստորոտին' Գ.Նժդեհի գերեզմանի մոտ, կատարել մատաղի արարողություն, իսկ հաջորդ օրը ուխտավորները կբարձրանան Խուստուփի գագաթը: Ուխտագնացությանը կմասնակցի 40-50 երիտասարդ' մայրաքաղաքից եւ հանրապետւթյան այլ վայրերից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում