Մարզային

Արեւիսում վերընտրվել է գործող գյուղապետը

1 րոպեի ընթերցում

Արեւիսում վերընտրվել է գործող գյուղապետը

ՍԻՍԻԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեկ' օգոստոսի 21-ին, Սիսիանի տարածաշրջանի Արեւիս համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Մարզի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանն «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցին տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 42 քաղաքացի: Համայնքի ղեկավարի համար առաջադրված երկու թեկնածուներից գործող գյուղապետ, անկուսակցական Սասուն Սահակյանը հավաքել է 36 ձայն, իսկ մյուս թեկնածուն' անկուսակցական Միսակ Թեւանյանը' 6 ձայն: Նախնական տվյալներով' Արեւիսում վերընտրվել է գործող գյուղապետը:

Նույն օրն Արեւիսում անցկացվել են նաեւ համայնքի ավագանու ընտրություններ, որի համար առաջադրվել էր 6 թեկնածու: Նրանցից ընտրվել է 5-ը: Մինչեւ տարեվերջ Սյունիքի եւս 5 գյուղական համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ' Չափնիում, Վաղատուրում եւ Աշոտավանում' համայնքի ղեկավարի, իսկ Նժդեհում եւ Ալվանքում' համայնքի ավագանու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում