Մարզային

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը Տավուշում քաղաքացիների ընդունելությոն կազմակերպեց

2 րոպեի ընթերցում

ԻՋԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ, Տավուշի մարզպետարանում կազմակերպեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետարանում հատկացվել էր չորս աշխատասենյակ, որոնցից յուրաքանչյուրում նախարարության համապատասխան վարչությունների ղեկավարները եւ պատասխանատուները լսեցին քաղաքացիների' աշխատանքի եւ զբաղվածության, հաշմանդամության, նպաստների եւ ավանդների, կենսաթոշակների վերաբերյալ դիմումները:

Դիմող քաղաքացիների թիվը հասնում էր մի քանի տասնյակի: Նրանց գերակշռող մասը ցանկանում էր պարզաբանումներ ստանալ նպաստներին եւ ավանդներին վերաբերող հարցերի շուրջ: Շատերն էլ իրենց հարցերը ցանկացան ուղղել անմիջապես նախարար Ա. Գրիգորյանին:

Մի շարք հարցերի վերաբերյալ քաղաքացիներին տեղում տրվեց սպառիչ պատասխան: Նախարարության աշխատակիցները հայտնաբերեցին թերացումներ սոցիալական ոլորտի մարզային եւ տարածքային կառույցներում, եւ մի շարք ընտանիքների համար վերականգնվեց ընտանեկան նպաստ, կենսաթոշակ կամ ավանդ ստանալու իրավունքը:

Օրենքի սահմաններում աջակցություն ցուցաբերվեց նաեւ հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց եւ նրանց ընտանիքներին: Հարցերին, որոնց տեղում հնարավոր չէր լիարժեք պատասխան տալ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը խոստացավ գրավոր պատասխանել մոտակա օրերին' հնարավորինս սեղմ ժամկետում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում