Գեղարքունիքում իրականացվող շինարարության որակը՝ ուշադրության կենտրոնում

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությունը նվիրված էր այս տարվա փետրվարին ՀՀ կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզին հատկացված 1 միլիարդ 135 միլիոն դրամի շրջանակներում իրականացվող բազմաբնույթ շինարարական աշխատանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Գեղարքունիքի մարզից, խորհրդակցությանը մասնակցում էին 20 կապալառու կազմակերպությունների ղեկավարներ, որոնք մարզպետարանի հետ կնքված պայմանագրերի համաձայն' շինարարական աշխատանքներ են իրականացնում 35 օբյեկտներում:

Նվեր Պողոսյանը նշեց, որ մարզպետարանի քաղաքաշինության վարչության կապիտալ շինարարության բաժնի կողմից կատարված դիտարկումները ցույց են տալիս, որ որոշ տեղերում խախտվել են շինարարության իրականացման ժամկետները, որոշ տեղերում առաջ են եկել շինարարության որակի հետ կապված խնդիրներ: Մարզպետն առաջարկեց շինարարներին՝ խստիվ պահպանել ինչպես շինարարության որակը, այնպես էլ պայմանագրով սահմանված ժամկետները, որոնք խախտելու դեպքում կապալառու կազմակերպությունները կենթարկվեն պատասխանատվության, իսկ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարեց՝ ուշադրության կենտրոնում պահել շինարարությունների որակն ու ընթացքը: Նվեր Պողոսյանի հավաստմամբ՝ այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար սպասվում են նոր հատկացումներ' պայմանով, որ ընթացքում գտնվող բոլոր շինարարությունները հանձնվեն սահմանված ժամկետներում եւ որակով:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության կապիտալ շինարարության բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանի զեկուցմամբ՝ ներկայում ՀՀ կառավարության տրամադրած 1 միլիարդ 135 միլիոն դրամի շրջանակներում հիմնանորոգվող կամ կառուցվող օբյեկտներում պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարված են մոտ 30 տոկոսով:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում