Մարզային

Ընտրվեցին Գեղարքունիքի մարզի ԸԸՀ նոր նախագահներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նոր տարբերակի համաձայն՝ Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում պետք է ընդգրկվեն մասնագիտական եւ աշխատանքային բարձր որակավորում եւ բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Այդ պահանջներին համապատասխան՝ օգոստոսի 15-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23 եւ 24 ԸԸՀ-ներում նշանակվել են 7-ական անդամներ՝ նախօրոք ԿԸՀ ներկայացված հայտերի հիման վրա: Օգոստոսի 16-ին ԿԸՀ կողմից նշանակված նիստերում թիվ 22, 23,24 ԸԸՀ նշանակված անդամները քվեարկությամբ ընտրել են ԸԸՀ նախագահներին, տեղակալներին եւ քարտուղարներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 22,23,24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, թիվ 22 ԸԸՀ նախագահ է ընտրվել Ալբերտ Աղեկյանը, տեղակալ՝ Արմեն Հակոբյանը եւ քարտուղար՝ Ալեքսան Առաքելյանը: Թիվ 23 ԸԸՀ նախագահ է ընտրվել Կարեն Լեւոնյանը, տեղակալ՝ Արայիկ Հունանյանը, քարտուղար՝ Սամվել Աբրահամյանը: Թիվ 24 ԸԸՀ նախագահ է ընտրվել Սարո Ղազարյանը, տեղակալ՝ Արմեն Զոհրաբյանը, քարտուղար՝ Արտաշես Խաչատրյանը: ԸԸՀ բոլոր անդամները եւ արդեն ընտրված նախագահները, տեղակալներն ու քարտուղարները նշանակված են ԿԸՀ նիստում, ունեն մասնագիտական եւ աշխատանքային հարուստ փորձ,մշտապես ընդգրկված են եղել ընտրատարածքային կամ տեղամասային հանձնաժողովների կազմերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում