Մարզային

720 մլն դրամ` Սյունիքում ծրագրերի իրականացման համար

1 րոպեի ընթերցում

720 մլն դրամ` Սյունիքում ծրագրերի իրականացման համար

ԿԱՊԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետբյուջեի պահուստային ֆոնդից Սյունիքին տրամադրված 720 մլն դրամով մարզում ծրագրված է իրականացնել 12 ծրագիր, որից 4-ական Կապանի եւ Գորիսի, 2-ական' Մեղրիի եւ Սիսիանի տարածաշրջաններում: Մարզպետարանի քաղաքաշինության եւ տրանսպորտի բաժնի պետ Արշակ Ուստաբաշյանն «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցին տեղեկացրեց, որ ծրագրերից 3-ը' Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղի դպրոցի տանիքի հիմնանորոգումը, Ագարակ եւ Սիսիան քաղաքների ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ու նորոգման աշխատանքները, արդեն ավարտվել են: Կապանում դեռեւս ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի տանիքների ու քաղաքի երկրագիտական թանգարանի նորոգումն ու Ռաֆայել Մինասյան փողոցի ասֆալտապատումը:Սիսիան քաղաքում ընթանում է քաղաքի ջրային հայելիների սանիտարական մաքրումն ու բարեկարգումը: Իսկ Գորիսում իրականացվում են Խորենացի փողոցի եւ «Ավանգարդ» թաղամասի ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները, Արամ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի նորոգումը, Խնձորեսկում' գյուղի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգումը, Մեղրիում' քաղաքի մշակույթի տան տանիքի նորոգումը: Բոլոր ծրագրերը նախատեսված է ավարտին հասցնել սեպտեմբերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում