Մարզային

Նորացվում են Կապանի փողոցների երթեւեկության նշանները

1 րոպեի ընթերցում

Նորացվում են Կապանի փողոցների երթեւեկության նշանները

ԿԱՊԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի փողոցներում հետիոտնի համար նախատեսված անցումների նշագծումների եւ երթեւեկության նշանների տեղադրման նպատակով համայնքային բյուջեից կտրամադրվի 5 մլն դրամ: Եթե քաղաքի անցումների նշագծերը թարմացվել են երկու տարի առաջ, ապա երթեւեկության նշանները տարիներ շարունակ չեն փոխվել եւ դրանց զգալի մասն այլեւս պիտանի չէ օգտագործման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Կապանից, նախատեսված է քաղաքի առայժմ միայն կենտրոնական փողոցներում տեղադրել երթեւեկության 164 նշան, որոնք արդեն պատվիրվել եւ ստացվել են: Այդ աշխատանքներին զուգահեռ' նախատեսված է նաեւ Չարենցի փողոցում տեղադրել արգելափակոց:

Քաղաքապետ Արթուր Աթայանի հանձնարարականով'այս աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը: Նշագծումների, երթեւեկության նշանների նորացման, լուսացույցերի նորոգման ու նորերի տեղադրման խնդիր կա նաեւ Մեղրի-Երեւան մայրուղու Կապան քաղաքի միջով անցնող ճանապարհահատվածում: Քաղաքապետարանը որոշել է դիմել ճանապարհը սպասարկող ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը' այստեղ եւս նման աշխատանքներ իրականացնելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում