Մարզային

3 մլն դրամ` կարկտահարությունից տուժած պեմզաշենցիներին

1 րոպեի ընթերցում

3 մլն դրամ` կարկտահարությունից տուժած պեմզաշենցիներին

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետի հրամանով' Պեմզաշեն համայնքին հատկացվել է 3 մլն դրամ' վնասի մասնակի փոխհատուցման նպատակով: Նշենք, որ Պեմզաշեն համայնքը մեծ վնասներ էր կրել անցած ամիս տեղի ունեցած կարկտահարության հետեւանքով. քամին ամբողջությամբ պոկել էր մի քանի տների տանիքներ, շատերի տանիքները մասնակի վնասվել էին, կոտրվել էին ծառեր, շուռ էին եկել էլեկտրական սյուներ ու ցանկապատեր, կոտրվել էին պատուհաններ, վնասվել անասնագոմեր ու ավտոտնակներ: Մարզպետի հրամանով ձեւավորված բնական աղետի պատճառած վնասի չափերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամները, ուսումնասիրություններ կատարելուց հետո, կազմել են համապատասխան արձանագրություն:

Ինչպես «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցին տեղեկացրեց մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը, գումարը բաշխվել է' ըստ կրած վնասի չափերի:Գումարը բաժանվել է համայնքի վնաս կրած 140 ընտանիքների միջեւ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում