Մարզային

«Մուշ 2» թաղամասում դպրոց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

«Մուշ 2» թաղամասում դպրոց է կառուցվում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու նորաստեղծ «Մուշ 2» թաղամասում մեկնարկել են նոր դպրոցի շինարարական աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, դպրոցի նախահաշվային արժեքը մոտ 2 մլրդ դրամ է: Աշխատանքների իրականացման համար այս տարի պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ դրամ:

Նշենք, որ աշխատանքներն իրականացվում են չորս կապալառու կազմակերպությունների կողմից' բոլորն էլ տեղի շինարարական կազմակերպություններ են:

Դպրոցը լինելու է եռահարկ'նախատեսված 1 180 աշակերտի համար: Կառույցն ունենալու է նաեւ սեփական կաթսայատուն: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2012 թվականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում