Մարզային

Գյումրու պետական բուհերի 129 դիմորդներից 42-ը չեն հաղթահարել անցողիկ շեմը

1 րոպեի ընթերցում

Գյումրու պետական բուհերի 129 դիմորդներից 42-ը չեն հաղթահարել անցողիկ շեմը

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու երեք պետական բուհերի 129 դիմորդներից 42-ը չեն հաղթահարել անցողիկ շեմը:Նոր ուսումնական տարում բուհերը միասին կունենան 87 ուսանող:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Գյումրիից, նոր ուսումնական տարում ամենաքիչ թվով ուսանողներ ունենալու է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը' ընդամենը երկու ուսանող:Նշենք, որ բուհն ուներ 9 դիմորդ, սակայն անցողիկ շեմը հաղթահարել են միայն երկուսը: Բուհի ղեկավարությունը վստահ է, որ հաջորդ տարի ուսանողների թիվը կավելանա' ի հաշիվ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պայմանագրային հիմունքով երկրորդ կուրս ընդունված շրջանավարտների:

Ի տարբերություն անցած տարիների, այս տարի ուսանողների քիչ թիվ է արձանագրել նաեւ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը' 15 դիմորդներից անցողիկ շեմը հաղթահարել են 4-ը: Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի որոշ բաժիններ եւս չեն ձեւավորվի:Բուհ դիմած 100 դիմորդից ընդունվել է 81-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում