Օձի խայթոցի դեպքերի աճ` Մեղրիում
1 րոպեի ընթերցում

ՄԵՂՐԻ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամռան շոգերով պայմանավորված' Մեղրու տարածաշրջանում ակտիվացել են օձերը, որոնց խայթոցներից տուժածների թիվը, նախորդ տարվա համեմատ, այս տարի մեծ է:
«Այս տարվա մայիսից մինչ օրս տարածաշրջանում գրանցվել է օձի խայթոցի 6 դեպք»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Մեղրու բժշկական կենտրոն»-ի տնօրեն Ծաղիկ Վարդանյանը' հավելելով,որ տուժողները եղել են 25-40 տարեկան տղամարդիկ, մեկը' տարածաշրջանում տեղակայված ռուսական սահմանապահ բանակի զինծառայող:
Տնօրենը հավաստիացրեց, որ հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով, ինչի շնորհիվ հաջողվել է փրկել բոլոր տուժածների կյանքը:
Կարդացեք հոդվածը` Русский