Կապանում նորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները

1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեկ ամսից կավարտվեն Կապանի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են պետբյուջեի պահուստային ֆոնդից տրամադրված 50 մլն դրամով: «Կապան քաղաքում նման խնդիր ունեն շատ շենքեր: Առաջնահերթությունը տրվել է դրանցից առավել անմխիթար վիճակում գտնվող շենքերին, որոնց ցանկը ներկայացրել է քաղաքապետարանը եւ ուսումնասիրվել է մարզպետարանի կողմից», - «Արմենպրես»- ի Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետարանի քաղաքաշինության եւ տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Արմեն Մարտիրոսյանը:

Նախատեսված գումարով կհիմնանորոգվի 9 տանիք, որոնցից 3-ը' հարթ, 6-ը' լանջավոր: Տանիքների նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Հարթ տանիքներից 2-ի աշխատանքներն արդեն ավարտվել են: Ավարտվել է նաեւ 3 լանջավոր տանիքի նորոգումը: Շինարակական աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «Կապանի նորոգշին» ընկերությունը:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում