1 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2011թվականի առաջին կիսամյակում Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 80.1տոկոսով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 12.5 տոկոսով:
Ինչպես «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Հովհաննես Մամիկոնյանը, մարզի 28 համայնքներ սեփական եկամուտների հավաքագրման 100, իսկ 13 համայնքներ' 90 տոկոս եւ բարձր ցուցանիշ են արձանագրել:Մարզի քաղաքային համայնքներից Գյումրին այս ցուցանիշը կատարել է 81.5, Արթիկը' 114.9 եւ Մարալիկը 70.9 տոկոսով:
«Այս համայնքների կողքին, 26 համայնք չի հաղթահարել սեփական եկամուտների հավաքագրման 50 տոկոս ցուցանիշը:Մարզի համայնքների կողմից բյուջեների եկամուտների հիմնական ցուցանիշ կազմող հողի հարկի հավաքագրման մակարդակը 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 86.6 տոկոս:Սեփական եկամուտների հավաքագրման ցածր մակարդակ են ցույց տվել Փոքր Սեպասար, Սիզավետ, Տուֆաշեն, Ղազանչի, Սարագյուղ, Բավրա, Վարդաղբյուր, Ողջի եւ Ցողամարգ համայնքները»,-նշեց Հ. Մամիկոնյանը: