Խճանկար

Աղը` թմրանյութի նոր տեսակ

2 րոպեի ընթերցում

Աղը` թմրանյութի նոր տեսակ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի եւ ավստրալացի գիտնականների կարծիքով' սովորական աղը կարող է առաջացնել նույն կախվածությունը, ինչը եւ ծխախոտը, քանի որ աղի օգտագործման անհաղթահարելի ցանկությունն ակտիվացնում է ուղեղի նույն բաժինները, ինչպես թմրանյութը: Դա բացատրում է այն փաստը, որ շատ մարդկանց համար դժվար է նվազեցնել աղի օգտագործումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Doctors On-line» կազմակերպության պաշտոնական կայքը, ամերիկացի ու ավստրալացի մասնագետներն ուսումնասիրել են այս երեւույթը մկների օրինակի վրա: Կրծողների մի մասին նրանք տվել են աղի քիչ քանակությամբ սնունդ: Այնուհետեւ անցկացվել է ուղեղի ակտիվության համեմատություն: Վերլուծության ենթարկվել են նաեւ այն մկների ուղեղները, որոնք սկզբում երեք օր անալի սնունդ են օգտագործել, իսկ հետո նրանց տրվել է աղի օգտագործման անսահմանափակ քանակ:

Աղի պակաս ունեցող մկների ուղեղի բջիջները սկսել են արտադրել պրոտեիններ, որոնք սովորաբար կապվում են հերոինից կամ կոկայինից առկա կախվածության հետ: Բացի դրանից, գիտնականները պարզել են, որ աղի օգտագործմանն ուղեղը պատասխանել է այնպես, կարծես ստացել է մեծ բավականություն ավելի արագ, քան դա հնարավոր է ֆիզիկապես: Գիտնականների խոսքերով' սա էվոլյուցիոն մեխանիզմի մաս է, որը թույլ է տալիս օրգանիզմին կենդանի մնալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում